Գևորգ Կոստանյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազին. նրանք իրենց տիկնանց հետ ընթրել են. <<Փաստ>>

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան։ Հայտնի է, որ դեռ համատեղ աշխատանքի տարիներից նրանց միջև ջերմ ընկերական փոխհարաբերություններ են հաստատվել:

Մեր տեղեկություններով, նրանք պարբերաբար շփումներ են ունենում։

Ըստ մեր մոսկովյան աղբյուրի տրամադրած տեղեկությունների, անցած շաբաթ օրը նրանք, իրենց տիկնանց հետ, միասին ընթրել են մերձմոսկովյան «Ցարսկայա օխոտա» կոչվող ռեստորանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )