Գործոններ, որոնք բարձրացնում են գրիպի հետևանքով մահվան հավանականությունը

Ռուս վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը «Вечерняя Москва»-ի հետ զրույցում ներկայացրել է՝ որոնք են գրիպի դեպքում մահվան ամենատարածված պատճառները։

Նրա խոսքով՝ գրիպի դեպքում մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում և կազմում են բոլոր դեպքերի 0,1 տոկոսը, սակայն կան որոշակի գործոններ, որոնք բարձրացնում են մահվան ելքի հավանականությունը։ Նման գործոններից մեկը գրիպի ժամանակ զարգացած թոքաբորբն է։ Ընդ որում՝ այս բարդությունն առավել հաճախ զարգանում է տարեցների մոտ։

Գրիպի հետևանքով մահվան դեպքեր հաճախ են գրանցվում նաև այն մարդկանց մոտ, որոնք արդեն իսկ ունեն շնչուղիների որոշակի հիվանդություններ։ Բացի այդ, մահվան ելքի հավանականությունը բարձրանում է նաև շաքարային դիաբետի ու սրտամկանի հիվանդությունների դեպքում։

Share This