Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կազմակերպել էր քաղաքացիների ընդունելություն

Այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը համայնքապետարանի բաժինների պետերի մասնակցությամբ կազմակերպել էր քաղաքացիների ընդունելություն։ Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 70 քաղաքացի՝ բարձրաձայնելով իրենց հուզող խնդիրներն ու առաջարկները։
Բարձրացված հարցերը եղել են բազմազան, սակայն գերակշռել են հողհատկացմանը վերաբերող, տնակային ավանների կարգավիճակի և սոցիալական բնույթի խնդիրները։ Քաղաքացիները դիմել են հավատով ու ակնկալիքով, որ, ի վերջո, իրենց երկար տարիների խնդիրները լուծում կստանան։
Քաղաքապետը յուրաքանչյուր քաղաքացու ընդունել է ջերմությամբ և ցուցաբերել է անհատական մոտեցում։ Տեղում լուծում են ստացել բազմաթիվ հարցեր՝ համապատասխան բաժինների ներկայացուցիչների անմիջական ներգրավմամբ։
Քաղաքացիներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ ցուցաբերած ուշադրության, լսելու պատրաստակամության և դրական արձագանքի համար։
Ի դեպ, շատերի խնդիրները լուծում են ստացել հենց տեղում, նրանք հեռացել են գոհունակությամբ ու ոգևորված՝ վստահ լինելով, որ իրենց ձայնը լսելի է, իսկ բարձրացված խնդիրները՝ լուծելի։
Share This