Գյումրու բակերում երեխաների համար նախատեսված խաղասարքերը՝ կիսաքանդ վիճակում․ համայնքապետարանը ի՞նչ լուծում է առաջարկում
Գյումրու համայնքապետարանին ուղղված հարց է բարձրացվում․ ի՞նչ նպատակով են երեխաների համար նախատեսված բակային խաղասարքերը տեղադրվել նման վիճակում։
Ամառային սեզոնի ավարտին Գյումրու բակերից մեկում երեխաների համար նախատեսված խաղասարքերը հայտնվել են կիսախարխուլ վիճակում՝ պարզապես մի հատվածում կուտակված և դեզի նման տեղադրված։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է համայնքապետարանը պատկերացնում, որ երեխաները պետք է օգտվեն այս տարածքից և խաղան այստեղ։
Երեխաների համար նախատեսված խաղահրապարակը պետք է լինի անվտանգ, բարեկարգ և պատշաճ վիճակում։ Մինչդեռ նման պատկերն ավելի շատ հիշեցնում է անտեսված ու չկազմակերպված տարածք, քան երեխաների համար նախատեսված խաղավայր։
Երեխաները չպետք է հարմարվեն կիսաքանդ, անբարեկարգ և հնարավոր վտանգներ պարունակող միջավայրին։ Համայնքային իշխանության պատասխանատվությունն է ապահովել, որ երեխաների համար նախատեսված տարածքները լինեն ոչ միայն ձևականորեն գոյություն ունեցող, այլև իրականում օգտագործելի և անվտանգ։
«Ամբիոն Նյուզ»-ը Գյումրու համայնքապետարանից ակնկալում է պարզաբանում՝ ինչո՞ւ են խաղասարքերը այս վիճակում, նախատեսվո՞ւմ է արդյոք դրանց վերանորոգում կամ փոխարինում, և ե՞րբ են երեխաները հնարավորություն ունենալու օգտվել անվտանգ ու պատշաճ խաղահրապարակից։
Երեխաների արժանապատիվ մանկությունը չպետք է կախված լինի համայնքային անտարբերությունից կամ կառավարման անգործությունից։
Ամբիոն Նյուզ
Հետևում ենք խնդրին և սպասում համայնքապետարանի պատասխանին։
