Գյումրին շատ շուտով կունենա մի բացառիկ թանգարան….
Գյումրին շատ շուտով կունենա մի բացառիկ թանգարան….
Այսօր Շալեում 6 հոգով, երկուսը մեր ժամանակների փայտի լավագույն վարպետները, 10 ժամ աշխատել ենք Գյումրու մի բացառիկ թանգարանի ձևավորման վրա: Մաքուր փայտից պատրաստած և հատուկ անփայլ ապակիներով պահարաններում հարյուրավոր հին ու բացառիկ լուսանկարներ են դրվելու մշտական ցուցադրության: Շատ շուտով խնդրանքով դիմելու եմ Ալեքսանդրապոլ-Լենինականի ամենաքաջ գիտակներին, իմ լավ բարեկամներ պատմաբաններին, բանահավաքներին, որպեսզի նրանց անմիջական մասնակցությամբ և ցուցումներով սկսենք ձևավորումը….
