Գլխավոր դատախազությունը Greenpeace-ի գործունեությունը ՌԴ-ում անցանկալի է ճանաչել

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Greenpeace-ի (Greenpeace International) գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի է ճանաչել։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են վերահսկող մարմնի մամուլի ծառայությունից։

«Ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ «Greenpeace International» միջազգային ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը վտանգ է ներկայացնում սահմանադրական կարգի հիմքերի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար»,- հայտնել են ՌԴ գլխավոր դատախազությունից։

Greenpeace-ը Ռուսաստանում գործում է ավելի քան 30 տարի՝ 1980-ականների վերջից։

Share This