Գիտնականները նշել են՝ որն է մարսողությունը բարելավող լավագույն մթերքը
Ավելորդ քաշից ազատվելու և ինքնազգացողությունը բարելավելու համար հարկավոր է առաջին հերթին կարգավորել մարսողությունը, ուստի Մելբուրնի RMIT University-ի գիտնականները հորդորում են սննդակարգում ներառել դարչին՝ նշելով, որ այն լավագույն մթերքն է մարսողության բարելավման համար:
Ավստրալացի գիտնականները գազի սենսորներով պատիճների կիրառությամբ ուսումնասիրել են խոզերի մարսողական համակարգը և պարզել, որ կենդանիների սննդակարգին դարչին ավելացնելը նվազեցնում էր նրանց ստամոքսում ածխաթթու գազի պարունակությունը, ինչը սառեցնում էր մարմինը: Հետազոտությունը ցույց է տվել, որ դարչնի գործածությունն առհասարակ ամրապնդում է կենդանիների առոջղությունը: Երբ խոզերը սնվում էիր սենյակային ջերմաստիճանի պայմաններում, նրանց ստամոքսում բարձրանում էր ածխաթթու գազի պարունակությունը, սակայն դարչինը նվազեցնում էր պեպսինի և ստամոքսային թթվի արտազատումը ստամոքսի պատերից՝ դրանով իսկ նվազեցնելով նաև ածխաթթու գազի պարունակությունը, ինչն օգնում էր սառեցնել օրգանը մարսողության ընթացքում:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ դարչնի գործածությունը պաշտպանում էր ստամոքսի և բարակ աղիների պատերը: Չնայած, որ հետազոտություններն անցկացվել են միայն խոզերի վրա, գիտնականները վստահ են, որ դարչինը նմանատիպ ազդեցություն կունենա նաև մարդկանց վրա: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դարչինը նվազեցնում է ստամոքսի ջերմաստիճանն առավելագույնը երկու աստիճանով:
Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ դաչինն օժտված է նաև մի շարք այլ օգտակար հատկություններով և օգնում է ազատվել տարատեսակ առողջական խնդիրներից: Այն օժտված է հակաբորբոքային ու հակաօքսիդանտային հատկություններով, ուստի պայքարում է մարսողական տրակտում հայտնված ազատ ռադիկալների դեմ: Միևնույն ժամանակ դարչինը գրեթե չի առաջացնում կողմնակի բարդություններ, ուստի լավագույնն միջոցն է մարսողական համակարգի աշխատանքի կարգավորման համար, գրում է healthinfo.ua-ն՝ հղում անելով medikforum.ru-ին:
