Գիտնականները հոտառության վատթարացումը կապել են մահվան վտանգի հետ

Հոտերի նկատմամբ զգայունության կտրուկ նվազումը վկայում է առաջիկա 10 տարում մահանալու հավանականության 50 տոկոսով բարձրացման մասին: Այս մասին է վկայում Միչիգանի համալսարանի բժիշկների անցկացրած հետազոտությունը:

Ամերիկացի գիտնականների անցկացրած ուսումնասիրությանը մասնակցել է 71-82 տարեկան 2.3 հազար կամավոր: Ինչպես գրում է «Известия»-ն՝ հղում անելով Annals of Internal Medicine պարբերականին, կամավորները տարբեր սեռերի էին և ռասայական տարբեր պատկանելության:

Հետազոտությունը տևել է 13 տարի և այս ընթացքում մահացել է 1211 մարդ՝ մասնակիցների կեսից ավելին: Վիճակագրությունը ցույց է տվել, որ հոտառության վատթարացման դեպքում հիվանդների մահվան հավանականությունը կազմում էր 46 տոկոս: Ընդ որում, հետազոտության սկզբում կամավորներից որևէ մեկն առողջական լուրջ խնդիր չի ունեցել:

Share This