Գիշերային հարվածներ Օդեսային. հետևանքները (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը կամիկաձե անօդաչու սարքերով և հրթիռներով հերթական անգամ գրոհել են Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքը։

Հարվածը հաստատել են նաև տեղի «տարածաշրջանային ռազմական վարչակազմի» խոսնակ Սերգեյ Բրատչուկը: Նա հայտնել է, որ Օդեսան գիշերը հարձակման է ենթարկվել առնվազն 15 «Շահիդ» և 8 «Կալիբր» հրթիռներով։

Թեեւ Բրատչումը պնդում է, թե դրանք բոլորը ոչնչացվել են, սակայն հրդեհները եւ ավերածությունները, որոնք ֆիքսվել են Օդեսայում, հուշում են, որ այս անգամ եւս ուկրաինական ՀՕՊ-ը միանգամայն անզոր է եղել:

Հրդեհները, դատելով լուսանկարից ու տեսանյութից, շատ հզոր են։ Ինչպես գրում են տեղի հասարակայնությունը, պայթյունից անգամ հարկուրավոր մետրերով հեռու գտնվող շատ պատուհաններ են փշրվել:

Share This