Գիշերային ծեծկռտուք Շիրակում․ «Զուռնա» ռեստորանի մոտ միջադեպի մասնակիցները հայտնի մարզիկներ են
Մայիսի 1-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին գործող «Զուռնա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Դեպքի փաստով Ոստիկանության Ախուրյանի բաժնում խուլիգանության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու մասնակիցների ամբողջական ինքնությունները ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները Հայաստանում հայտնի մարզիկներ են, նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։
