Գազի սակագինը կմնա անփոփոխ․ Գարեգին Բաղրամյան
Գազի սակագինը կմնա անփոփոխ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ այս մասին որոշումը կկայացվի հունիսի 30-ին՝ ՀԾԿՀ նիստի ժամանակ։
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ դրամ-դոլար փոխարժեքը դրական է ազդել գազի սակագնի վրա։
«Փոխարժեք դրական է ազդել, բայց սպառողների շուրջ 70 տոկոսն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից, քանի որ միայն բնակչության համար է սահմանված դրամային սակագին»,- ընդգծեց նա։
