Բուլղարիան հոկտեմբերի 30-ի գիշերը հայտարարել է Թուրքիայի հետ սահմանի բոլոր անցակետերը փակելու մասին

Շաբաթ օրվանից մինչև կիրակի գիշերը փակ կլինեն բուլղար-թուրքական սահմանային բոլոր անցակետերը։ Այս մասին շաբաթ օրը Բուլղարիայի ՆԳՆ մամուլի ծառայության տարածած լուրը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:

«Տրանսպորտային միջոցների տեղաշարժը բուլղար-թուրքական սահմանի բոլոր սահմանային անցակետերում կդադարեցվի շաբաթ օրը՝ ժամը 22:00-ից մինչև կիրակի ժամը 6:00-ն: Սահմանի փակման պատճառը թուրքական կողմից տեղեկատվական համակարգերի թարմացումն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )