Բոլորիս մայրերին են բանտարկել
Հիշում եք խորհրդային տարիներին նկարահանված <<Հին օրերի երգը>> ֆիլմը, որտեղ Ֆրունզիկը Նիկոլ էր խաղում, բայց ոչ մեր օրերի նիկոլ, պատվով ու ցավով ապրող փոստատար, ով <<Սև>> թուղթ էր ուտում, որովհետև չէր կարող մարդկանց գուժեր ողբերգություն։Նույն ֆիլմում ևս մեկ կարևոր կերպար կար, սևազգեստ, բայց չկոտրվող Հայաստան մայրիկը, ով չորս որդիներին կորցրեց։ Նա խորհրդանշում էր այդ տարիների հայ կնոջը, հայ մորը` ով անմնացորդ իր որդիներին նվիրեց խորհրդային պետությանը հաղթանակ ապահովվելու համար և հասարակության կողմից վայելում էր անմնացորդ սեր և ուշադրություն։
Մեր օրերի երգում, տխուր երգում էլ կա Հայաստան մայրիկ, այո, այդ կերպարը խորհրդանշում է Gaya Hakobyanը, ով իր որդուն` Ժորային, նվիրեց հայրենիքին, փոխարենը չստացավ սեր և ուշադրություն, այլ բանտարկվեց մեկ այլ Ժորայի կողմից։
Նրան բանտարկեցին հանուն ոչնչի, բանտարկեցին վերջնականապես դեգրատացված հասարակությունը էլ ավելի այլանդակելու և այլասերելու համար։
Հայաստան մայրիկը բանտարկված է, ինչպես բանտարկված են Շուշին ու Հադրութը և դա հասարակության լուռ անտարբերության ներքո
Տիկին Գայանեին բանտարկելով մեր, բոլորիս մայրերին են բանտարկել ում…
