Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ ինչ չի կարելի անել գիտակցության կորստի դեպքում
Գիտակցության կորստի խնդրին կարող է բախվել յուրաքանչյուրը։ Այս խնդիրը կարող է տարբեր պատճառներ ունենալ, սակայն անկախ դրա պատճառից հարկավոր է տուժածին ճիշտ բուժօգնություն ցուցաբերել էլ ավելի չվնասելու համար։ Ռուս հանրաայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է` ինչ չի կարելի անել գիտակցությունը կորցրած անձին օգնություն ցուցաբերելիս։
Մասնագետի խոսքով՝ համացանցում կան խորհուրդներ, որոնց համաձայն գիտակցության կորստի դեպքում հիվանդին հարկավոր է ասպիրին կամ նիտրոգլիցերին տալ, մինչդեռ դա կարող է վտանգավոր և անգամ մահացու լինել։
«Ընդհանուր կանոնն է՝ գիտակցությունը կորցրած մարդուն որևէ դեղահաբ չեք տալիս»,- շեշտել է հեռուստահաղորդավարը։
Նա նաև ընդգծել է, որ նիտրոգլիցերինը անոթները նեղացնող միջոց է, որը չափազանց կտուկ նվազեցնում է զարկերակային ճնշումը։ Գիտակցությունը կորցրած հիվանդին նման դեղամիջոց տալը կարող է նրա վիճակը հասցնել կրիտիկականի։
