Բաքուն շտապել է Ֆրանսիային «բացառել» Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից

Բաքուն շտապել է Ֆրանսիային «բացառել» Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից:

«Ֆրանսիան դուրս է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- Trend-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը, ում խոսքերը մեջբերում է ֆրանսիական L’Opinion հրատարակությունը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները Մարտին Ռայանին ձերբակալել էին լրտեսության մեղադրանքով 2023 թվականի դեկտեմբերի 4-ին։ Merkorama ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Մարտին Ռայանը, իբր, հավաքագրվել է գաղտնի համագործակցության համար DGSE-ի (Արտաքին անվտանգության գլխավոր տնօրինության) ֆրանսիացի գործակալի կողմից, որը հետագայում վտարվել է Բաքվից:

Share This