Բացելով Թուրքիայի հետ սահմանը, թշնամուն ներս ենք թողնում
Բացելով Թուրքիայի հետ սահմանը, թշնամուն ներս ենք թողնում
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։Մինչ Հայաստանի իշխանությունները անհիմն հրճվանքի մեջ են.մասնագետները զգուշացնում եմ, որ այսպիսի մեկնարկային պայմաններում չի կարելի բացել Թուրքիայի հետ սահմանը։
Թուրքիայի ապրանքը 25-30 տոկոսով ավելի էժան է, քան Հայաստանինը: Ու եթե սահմանը բացվի, և Թուրքիան սկսի էժան ապրանքներ առաքել հայաստանյան շուկա, ապա դա ուղիղ հարված կլինի տեղի արտադրողին:
Տեքստիլ արդյունաբերությունը ևս հարվածի տակ կընկնի Թուրքիայի սահմանը բացվելուց հետո:
Թուրքիան այսօր ագրեսիվ հակահայկական քաղաքականություն է վարում, ու մենք, բացելով սահմանը, թշնամուն ներս ենք թողնում: Այդ թշնամին լինելու է արտադրողի տեսքով, ներդրողի տեսքով, տարբեր տեսքերով, մենք կարողանալո՞ւ ենք դիմակայել այդ ամենին։
