Բացահայտ և հրեշավոր դեպք նույնիսկ այս սատանայական ռեժիմի համար. Բաղդասարով

Հեղինակավոր քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի երկրների հետազոտման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովն այս կարծիքն է հայտնել Սարդարապատում Վեհափառի ճանապարհը փակելու սրբապղծության մասին.

«Բացահայտ և հրեշավոր դեպք նույնիսկ այս սատանայական ռեժիմի համար։

Ոստիկանները փորձել են կանխել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

Նորից կարդացեք՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԵԼ Է ԿԱՆԽԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ներս մտնելը… Սա խելքի համար անհասկանալի է և սահմաններից դուրս է նույնիսկ բացարձակապես թուրքամետ կառավարության համար։

Հասկանալի պատճառներով, տոնակատարությունների ամենաթեժ պահին դավաճանն ու նրա ողջ «թուրքական դիվանը» չհայտնվեցին, նրանք վախենում են ժողովրդի զայրույթից, խուճապի մեջ են, ինչպես որսի կենդանի։ Երեկոյան սպասելուց հետո միայն նրանք թաքուն ճանապարհ ընկան և այցելեցին Հուշահամալիր, թեև բարոյական իրավունք ՉՈՒՆԵՆ այցելել այն։

Հիշեցնեմ, որ Մեծ ճակատամարտում հայերի ու ռուսների հետ միասին ընդհանուր թշնամու դեմ քաջաբար կռվել են ասորիները, հույները, եզդիները։ Իսկ այսօրվա տգեղ միջադեպը մեր ընդհանուր ցավն է:

Հայաստանում ապրող ասորիները, հույները, եզդիները և ռուսները պետք է միավորեն ուժերը հայ ժողովրդի հետ և հանդես գան որպես միասնական «ճակատ»՝ պահանջելով սատանիստների, թուրք լրտեսների և դավաճանների հեռանալը»։

 

facebook sharing button
telegram sharing button
whatsapp sharing button
messenger sharing button
viber sharing button
linkedin sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
twitter sharing button
Share This