«Բարբի» ֆիլմը մեկ օրում վաստակել է 22 մլն դոլար
Հուլիսի 21-ին տեղի ունեցավ «Բարբի» ֆիլմի պրեմիերան՝ Մարգո Ռոբիի եւ Ռայան Գոսլինգի մասնակցությամբ։ Warner Bros. ընկերությունը հայտարարեց, որ ֆիլմն այս տարվա համար ռեկորդ է սահմանել վարձույթի առաջին օրը։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Օրվա ընթացքում ժապավենին հաջողվել է վաստակել 22,3 մլն դոլար։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Guardians of the Galaxy Vol. մաս 3», որը հավաքել է 17,5 մլն դոլար։ Իսկ «Օպենհեյմեր» ֆիլմը (պրեմիերայից հետո առաջին օրը) վաստակել է 10,5 մլն դոլար։
Հիշեցնենք, որ «Բարբի» ֆիլմը պատմում է հայտնի տիկնիկի, նրա սիրելի Քենի еу նրանց ընկերների արկածների մասին։ Ըստ սյուժեի՝ Բարբիին վռնդել են Բարբիլենդից։ Այժմ նա ստիպված է գնալ իրական մարդկանց աշխարհ՝ նոր պատմություններ փնտրելու:
