Բավարիան ցանկանում է Քեյնին ձեռք բերել 100 միլիոն եվրոյից պակաս գումարով

Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող և ավագ Հարի Քեյնը դարձել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր թիրախը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Sky News-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ նրա՝ գերմանական ակումբն ազդանշան է ստացել անգլիացի գոլահարից, որ Բավարիան իր նախընտրած ուղղությունն է։

«Բավարիայի» ղեկավարները հիմա պլանավորում են հաջորդ քայլերը։ «Կարմիրները» լավատես են Քեյնին ձեռք բերել 100 միլիոն եվրոյից պակաս գումարով։

Share This