Բանակը, հայ զինվորը արել է անհնարը հաղթելու համար՝ Եռաբլուրը վկա. Լիաննա Մանուկյան

Շատերի էջերում կտեսնենք ուղերձներ մեր բանակի մասին ու վստահ եմ, որ բոլորի գրառումներում լինելու են 44 օրյա պատերազմի մասին տողեր։
Ֆեյսբուքյան իմ սիրելի ընկերներ, զգուշացնում եմ նախապես՝ ընկերներիս ցանկից առանց մեկ րոպե վարանելու հեռացնելու եմ բոլոր նրանց, ովքեր պատերազմի պարտությունը կկապեն Հայոց Բանակի հետ։
Լինենք ռեալիստ ու ընդունենք, որ վերջին պատերազմում ցավոք պարտվեցինք, քանի որ չկան տղաները ու չկա Արցախի 75%-ը, բայց մշտապես ամեն առիթով ասել եմ, անգամ Ազգային Ժողովում պատերազմից ամիսներ անց իմ ելույթում խոսեցի այս մասին։
Հայոց Բանակը պարտվող չէ, հայ զինվորն արել է ամենավերջինը հաղթելու համար, սակայն պատերազմը պարտվեցին ներկա իշխանությունները։
Բանակը, հայ զինվորը արել է անհնարը հաղթելու համար՝ Եռաբլուրը վկա.
Վաղվա ձեր ուղերձներում պարտությունը չկապեք Հայոց Բանակի հետ։
Հայոց Բանակը՝ Մոնթեն է, Վազգենը, Բեկորը, Հովհաննիսյան Արմենը, Ադամը, Աբաջյան Ռոբերտը, Դուխավիկ Մխոն, Ալենը, Ալբերտը, Մենուան, Ռոբերտը ու էլի շատերը։
Էս անունները կարդալուց հետո ո՞նց կփորձեք համարձակվել Հայոց Բանակը կապել պարտության հետ։
Իրենք հաղթողներ են, կրկնում եմ Հայոց Բանակը պարտվել չգիտի պարտվել են՝ իշխանությունները։
Տղեքի արյամբ պահած հողը, կոստյումով նվիրածները ՊԻՏԻ’ ենթարկվեն պատասխանատվության՝ վաղ թե ուշ։                                                                                                                                                                              https://www.facebook.com/100007822238894/videos/1171386613397457
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )