Բայդենն Ուկրաինայում ԱՄՆ դեսպան կնշանակի Բրիջիթ Բրինքին․ ամերիկացի դիվանագետներն այս շաբաթ կվերադառնան Ուկրաինա․ Reuters

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այցելել են Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պայտոնյաներին։

Ինչպես փոխանցում է գործակալությունը, Կիև կատարած այցի ժամանակ Բլինկենը հայտնել է, որ ամերիկացի դիվանագետներն Ուկրաինա կվերադառնան առաջիկա շաբաթվա ընթացքում։

Բացի այդ, հաղորդվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, պաշտոնապես կհայտարարի Սլովակիայում ներկայիս ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքին Ուկրաինայում ԱՄՆ դեսպան նշանակելու որոշման մասին։ Նշվում է, որ այս պաշտոնը թափուր էր ավելի քան երկու տարի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )