Արցախում այսօր կորոնավիրուսից ապաքինված ևս մեկ հիվանդ դուրս կգրվի հիվանդանոցից

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»,-ասված է շտաբի տարածած հաղորդագրության տեքստում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )