Արջի ծառայություն մատուցողները բոլոր ժամանակներում մեծ վնաս են հասցրել․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արջի ծառայություն մատուցողները բոլոր ժամանակներում մեծ վնաս են հասցրել: Միայն մղձավանջային երազում է հնարավոր պատկերացնել, որ Նիկոլի իշխանության օրոք կարող է որևէ ոտնձգություն իրականացվել որևէ լրագրողի, լրատվամիջոցի, կամ որևէ խմբագրության նկատմամբ: Իմ խորին համոզմամբ, անկախ որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ ունեցած դիրքորոշումից, անթույլատրելի է մամուլ նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ցանկացած ճնշում ու ոտնձգություն: Սա ամոթ ու խայտառակություն է: Այնպիսի տպավորություն է, որ ամեն մի «ջահել» կարող է իրեն իրավունք վերապահել իր արժեհամակարգին համապատասխան հարցեր լուծել: Ազատությունը չի կարելի շփոթել սանձարձակության հետ: Սանձե՛ք այս ամենաթողությունը և կարգի՛ հրավիրեք այս ՛՛ջահելներին՛՛՝ այն հստակ համոզմամբ, որ այս մտայնության արմատավորումը վաղը կարող է պատուհաս դառնալ պետության համար՝ խաթարելով նրա հեղինակությունը…»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )