Արմեն Գրիգորյանը Դավոսում կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

 

Արմեն Գրիգորյանը հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը:

Share This