Արման Հովհաննիսյանը միացել է «Փյունիկին»

«Փյունիկը» պայմանագիր է կնքել պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա տեղափոխվել է Երևանի «Արարատից»:

Հովհաննիսյանը սկսել է ֆուտբոլով զբաղվել «Փյունիկի» մարզադպրոցում 9 տարեկանից։ 2009 թվականին Հովհաննիսյանը «Փյունիկի» հետ ստորագրել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, իսկ 2011-ին իր նորամուտն է նշել Հայաստանի Պրեմիեր լիգայի «Գանձասարի» հետ խաղում: Նա «Փյունիկի» կազմում անցկացրել է 107 հանդիպում, իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջնություններում խաղադաշտ է դուրս եկել 220 անգամ:

Արման Հովհաննիսյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր և մեկ անգամ Հայաստանի չեմպիոն։ Նա նաև նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը ու տիրացել գավաթին «Արարատ-Արմենիայի» ու «Շիրակի» հետ համապատասխանաբար։

29-ամյա պաշտպանը 12 անգամ էլ կրել է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը։

Արմանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև ուկրանիական «Զիրկայում», ղազախական «Տոբոլում», իսկ հայկական ակումբներից՝ «Շիրակում», «Ալաշկերտում», «Արարատ-Արմենիայում», «Գանձասարում» և «Արարատում»:

Share This