Արդյոք Ռուսաստանը կզրկվի 2020 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցությունից

Արդյոք Ռուսաստանը կզրկվի 2020 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցությունից Ռուսաստանը հնարավոր է զրկվի 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցությունից, կապված այն կասկածների հետ, ըստ որոնց Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիան կեղծել է թեստերի արդյունքները, նախքան դրանք Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը (WADA)։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։ WADA-ում կարծում են, որ ռուսական լաբորատորիան իրականացրել է մանիպուլյացիաներ ռուսաստանցի մարզիկների մոտ դոպինգի օգտագործման դեպքերը թաքցնելու համար։ Առաջիկա երկու ամիսներին այս հարցի հետ կապված հնարավոր է նոր ապացույցներ ի հայտ գան եւ եթե դրանք հաստատեն եղած կասկածանքները, ապա հնարավոր է, որ Ռուսաստանը չմասնակցի 2020-ի Օլիմպիական խաղերին։
