Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած․ Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Opel մակնիշի 36 FR 369 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև բախվել գործարանի տարածքում տեղադրված քարե զուգարանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն ու ուղևորը կարողացել են ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ խումբը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան, որը բարձված է եղել գյուղմթերքով, այրվել է:
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը ստացել են առաջին բուժօգնություն, ապա տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:




