Ավտոմեքենաների մարտկոցների գողությունը բացահայտվեց

 

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 53-ամյա տղամարդը և տվել խոստովանական բացատրություն, որ հոկտեմբեր ամսին բացելով Գարեգին Նժդեհի փողոցում կայանված «Օպել»-ի շարժիչի կափարիչը՝ գողացել է էլեկտրական մարտկոց, որը հետո իրացրել է։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ տղամարդը նույն եղանակով գողացել է Մանանդյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106»-ի մարտկոցը, որն իրացրել է Գարեգին Նժդեհի հրապարակում իրեն անծանոթ անձի։

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )