Առողջական որ խնդիրների դեպքում է ճակնդեղը հակացուցված

Ճակնդեղը համարվում է համեղ ու օգտակար բանջարեղեն, որն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, սակայն չնայած բոլոր առավելություններին՝ կան մարդիկ, որոնց այս մթերքն ինչ-ինչ պատճառներով հակացուցված է:

Մասնագետների խոսքով՝ այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, ուստի այն հակացուցված է առաջին հերթին շաքարային դիաբետի ու նախադիաբետի դեպքում:
Բացի այդ, այս մթերքը հակացուցված է նաև բարձր թթվայնությամբ գաստրիտով հիվանդներին, քանի որ անգամ խաշած վիճակում այն բարձրացնում է ստամոքսահյութում աղաթթվի մակարդակը: Ինչ վերաբերում է հում ճակնդեղին, ապա նման առողջական խնդիրների դեպքում այն առհասարակ հակացուցված է: Նման դեպքերում հում ճակնդեղը կարող է դառնալ ստամոքսի սուր ցավերի պատճառ: Ավելին՝ մեծ է հավանականությունը, որ այն կարող է հանգեցնել վիրահատական միջամտության անհրաժեշտության:

Բժիշկների խոսքով՝ ճակնդեղը ցանկացած վիճակում կտրականապես հակացուցված է քրոնիկ փորլուծությունների կամ աղիքային խանգարումների դեպքում: Սա պայմանավորված է ճակնդեղի լուծողական ազդեցությամբ, ուստի անգամ քիչ քանակությամբ աղցանը կարող է բավական տհաճ հետևանքներ ունենալ:
Ճակնդեղը կարող է վնասակար լինել նաև երիկամների հիվանդությունների, այդ թվում նաև միզաքարային հիվանդության դեպքում: Նման խանգարումների դեպքում այս բանջարեղենի ընդունումը կարող է դառնալ օրգանիզմից աղերի դուրսբերման գործընթացի դանդաղման, հոդացավերի առաջացման, հոդերի բորբոքման և երիկամներում քարերի ձևավորման պատճառ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )