Առաջին մրցաշրջանում 36 գոլ, չեմպիոնություն և ևս երկու եզրափակիչ առջևում․․․ վատ չէ․ Հոլանդ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Պրեմիեր լիգայում իր առաջին մրցաշրջանի մասին:

«Անհավանական է: Չգիտեմ ինչ ասել։ Ես այնքան ուրախ եմ. Սրանք հիշողություններ են, որոնք կլինեն ինձ հետ ամբողջ կյանքում: Առաջին մրցաշրջանում 36 գոլ, չեմպիոնություն և ևս երկու եզրափակիչ առջևում․․․ վատ չէ»,- Հոլանդի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:

22-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» անցած ամառ։ Նա 34 խաղում խփել է 36 գոլ՝ գերազանցելով Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը։

Share This