
Աշխարհահռչակ Apple ընկերության վերջին երեք ամիսների եկամուտը գերազանցել է 13,6 միլիարդ դոլարը։ Ընդ որում, միայն ծառայությունների մատուցումից կորպորացիայի եկամուտը կազմել է 12,5 միլիարդ դոլար։ Իսկ ընդհանուր առմամբ եռամսյակային եկամուտն աճել է 2 տոկոսով, հասնելով այդ ընկերության պատմության ամենաբարձր ցուցանիշին։
Այս մասին տեղեկանում ենք ընկերության հրապարակած հանրային հաշվետվությունից։
