Աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց ընդհանուր կարողությունը ավելացել է 1,5 տրլն դոլարով. ո՞վ է գլխավորել ցուցակը
Աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց ընդհանուր կարողությունը 2023թ. ավելացել է 1,5 տրլն դոլարով։ Bloomberg Billionaires-ի վարկանիշում առաջին տեղը վերադարձրել է Tesla Inc.-ի ղեկավար Իլոն Մասկը։
Մասկի կարողությունն այս տարի ավելացել է 95,4 մլրդ դոլարով՝ շնորհիվ 105 տոկոսով Tesla-ի արժեթղթերի արժեքի բարձրացման (երկու անգամ), եւ հասել է 232,3 մլրդ դոլարի, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։ Նա առաջ է անցել ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոյից, որն առաջինն էր անցած տարի։
Առնոն գլխավորում եւ վերահսկում է LVMH Moet Hennessy Louis Vuitton SA-ն, որի արժեթղթերը ընթացիկ տարում թանկացել են 8,4 տոկոսով։
Ներկայում Մասկի կարողությունը գերազանցում է Առնոյի ունեցվածքը (178,9 մլրդ դոլար) ավելի քան 50 մլրդ դոլարով։
Amazon.com Inc.-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը իր կարողությունն այս տարի ավելացրել է 70 մլրդ դոլարով եւ ներկայում Առնոյի հետ գրեթե նույն մակարդակի է։
Microsoft Corp.-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը 2023թ. ավելացել է՝ 140,511 մլրդ դոլար, Microsoft-ի նախկին տնօրեն Սթիվ Բալմերինը՝ 130,529 մլրդ դոլար։
Գեյթսը եւ Բալմերը եզրափակում են Bloomberg Billionaires վարկանիշի առաջին հնգյակը։
Հնդիկ միլիարդատեր եւ Adani Group-ի սեփականատեր Գաուտամ Ադանին կորցրել է 37,3 մլրդ դոլար 2023թ. արդյունքներով, շուկայական մանիպուլյացիաների եւ մեքենայության մեջ Hindenburg Research-ի մեղադրանքների հետեւանքով։
