Աշխարհը կկարողանա ֆինանսական նոր համակարգ ստեղծել` դոլարից անկախ. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մարդկությունը կարող է ֆինանսական նոր համակարգ ստեղծել, որը դոլարից կախված չի լինի: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող դոլարի քրեական կիրառումը, տուրքերի ու պատժամիջոցների օգտագործումը կհանգեցնի նրան, որ մարդկությունը վաղ թե ուշ կընտրի դոլարի հաղթահարման ուղին և կկառուցի նոր դրամավարկային ու ֆինանսական համակարգ, որն էլ թույլ կտա լինել ազատ և չենթարկվել իմպերիալիզմի շանտաժին, որը համարվում է դոլարի տերը:
«Բավական են պատժամիջոցները, բավական է տնտեսական պատերազմը, բավական է Թրամփը»,- ասել է Մադուրոն:
