Աննայի մամլո խոսնակը կես դրույքով վարչապետի մո՞տ է աշխատում

Նիկոլ Փաշինյանի գրառումը․
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
8 hrs ·
Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը:
Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար:
Վարչապետի դիրքորոշումը մամլո խոսնակի սրընթաց արագությամբ ներկայացնում է Աննա Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանը։ Գուցե նա կես դրույքով աշխատում է վարչապետի մո՞տ․․․
Հիշեցնեմ, որ վարչապետն էլ մամլո խոսնակ ունի։
Իրոք որ Մերձավոր Արևելքում շատ խառն է։
Hasmik Harutyunyan
7 hrs ·
Վարչապետ. Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )