Ադրբեջանում արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 617 թեկնածու
Ադրբեջանում փետրվարի 9-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար դիմել է 2381 մարդ։
Trend-ը հայտնում է, որ այդ մասին նիստի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը։ Նրա խոսքերով՝ 2270 մարդու թեկնածությունն արդեն հաստատված է։ Ստորագրման թերթիկները վերցրել է 2149 թեկնածու, 1041-ը դրանք վերադարձրել է լրացված, նրանցից պաշտոնապես գրանցվել է 617-ը։
«Գրանցված թեկնածուներից 149-ը առաջադրվել է 14 քաղաքական կուսակցությունների, 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից, 462-ը՝ անհատական կարգով»,- ասել է Պանախովը։
