Անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում սեպտեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին կլինի քամու ուժգնացում՝ 10-14 մ/վրկ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ին կլինի առանց տեղումների։ Սեպտեմբերի 4-6-ին կեսօրից հետո, իսկ 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Քամին հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ 17-20 մ/վրկ ուժգնացում։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։

Share This