Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հաշվետվություն է ներկայացրել

Անի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Ձեզ ենք ներկայացնում Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի պաշտոնավարման 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը.
✅Համայնքային աշխատանքների ճիշտ կազմակերպման համար կառուցվածքային փոփոխությունների իրականացում
✅Բնակիչների հողամասերի հատակագծերի ուղղում
✅Անի համայնքի համակցված պլանային քարտեզների ձեռքբերում
✅Բնակիչների անշարժ գույքի սեփականության իրավունքի վերականգնում
✅Ինքնակամ շինությունների օրինականացում
✅Համայնքային շենք-շինությունների սեփականության իրավունքի հաստատում և տնօրինում
✅Նոր հուշարձանների տեղադրում և պահպանում
✅Խաղահրապարակների և զբոսայգիների վերանորոգում և կառուցում
✅Վագոն-տնակների, փայտյա և թիթեղյա շինությունների ապամոնտաժման աշխատանքների իրականացում
✅Ճարտարապետաշինարարական համալսարանի հետ հուշագրի ստորագրում և համագործակցության հաստատում
✅Ամբողջ համայնքում աղբահանության կազմակերպում , նոր աղբարկղերի և աղբամանների ձեռքբերում և տեղադրում
✅Ջրամատակարարման ոլորտի կառավարման արդիականացում, ջրագծերի անցկացում, ջրաչափերի տեղադրում…
✅Ջրային ռեսուրսների խնայողության և ճիշտ կառավարման քաղաքականության իրականացում
✅Ներհամայնքային ճանապարհների հարթեցման, խճապատման, փոսալցման աշխատանքներ իրականացում
✅Աղբավայրերի և դաշտամիջյան ճանապարհների սպասարկման համար թրթուրավոր մեխանիզացիայի ձեռքբերում
✅Հատուկ նշանակության տեխնիկական միջոցների և արտահագուստի ձեռքբերում
✅Փողոցային լուսավորության ոլորտում արդիականացում, լուրջ ներդրումների իրականացում
✅Լուսացույցների վերանորոգում
✅Գյուղական բնակավայրերում ջրահեռացման համակարգերի վերականգնում
✅Բազմաբնակարան շենքերի ընթացիկ սպասարկման աշխատանքների իրականացում
✅Ավտոպարկի ընդլայնում
✅ Ֆոտովոլտային կայանների գործարկում
✅Համայնքապատկան շենք-շինություններում բարեկարգման և կահավորման աշխատանքների իրականացում
✅Շոշափելի փոփոխություններ սանմաքրման ոլորտում
✅Գերեզմանատների ցանցապատում
✅Գերեզմանատներ տանող ճանապարհների բարեկարգում
✅Համայնքի բյուջե հավելյալ եկամուտների զգալի մուտքերի ապահովում
✅Սպորտային և մշակութային նոր խմբակների ստեղծում, ավելի քան 1200 երեխաների ներգրավում
✅Մշակութային կյանքի ակտիվացման, երիտասարդների ներգրավվածության մեծացման, առողջ ապրելակերպի խթանման և պրոֆեսիոնալ սպորտի զարգացման նպատակով մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպում և անցկացում
✅ՆՈՒՀ-եր հաճախող երեխաների սննդի օրապահիկի գումարի 22.7 տոկոսով ավելացում
✅Համայնք –երիտասարդություն, համայնք -դպրոց սերտ համագործակցության ձևավորում
✅Համայնքապատկան հիմնարկությունների նոր տեխնիկայով և գույքով կահավորում
✅Կրթական և մշակութային զարգացման ծրագրերին ժամանակակից մոտեցում
✅Որակապես նոր մշակութային և սպորտային փառատոնների անցկացում
✅Բազում սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացում
✅Տեղական տուրքերի և վճարների քաղաքականության մեջ տնտեսվարողների և բնակիչների ներգրավում
✅Անի համայնքի պատմամշակութային կենտրոնների ճանաչելիության և գրավչության բարձրացման քաղաքականություն տուրիզմի զարգացման ոլորտում
✅Հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության ձեռքբերում
✅Կառավարություն-համայնք տեսանելի համագործակցություն ճանապարհաշինության ոլորտում
✅Համայնքային հողային ֆոնդի վերահաշվառում
✅Արոտների ջրարբիացում
✅Միջատների և կրծողների դեմ պայքարի կազմակերպում
✅Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների հաշվառում
✅Հակահամաճարակային միջոցառումների իրականացում
✅Թափառող կենդանիների վնասազերծում և ստերջացում
✅Գյուղատնտեսության զարգացման նպատակով սեմինարների անցկացում
✅Ծառատունկի, ծառերի սեզոնային էտման աշխատանքների իրականացում
✅Սոցիալական օգնությունների տրամադրում
✅Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին գործուն օգնության և աջակցության ցուցաբերում
Возможно, это изображение 1 человек и текст
Share This