Այսօր ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է

Այսօր ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է:
Մի անգամ՝ Պրուսիա մեկնելիս, հարցաթերթիկ լրացնող ոստիկանը Հյուգոյին հարցրել է.
– Ինչո՞վ եք զբաղվում:
– Գրում եմ,-պատասխանել է գրողը:
– Ես Ձեզ հարցնում եմ՝ ինչո՞վ եք վաստակում Ձեր օրվա ապրուստը:
– Գրչով,- հանգիստ պատասխանել է գրողը:
– Ուրեմն, այդպես էլ կգրեմ՝ «Վիկտոր Հյուգո, գրչի առևտրական»:

Share This