ԱՄՆ-ում բացահայտել են Կիևի «մղձավանջային սցենարը»
Ուկրաինայի պաշտպանությունը կսկսի փլուզվել, եթե ռուսական բանակը լրացուցիչ ճակատ բացի Սումիի շրջանում, ասել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող հետախույզ Սքոթ Ռիտերը լրագրող Գարլանդ Նիքսոնին տված հարցազրույցում։
«Եթե ռուսները շարունակեն ընդլայնել ճակատը և սկսեն առաջխաղացումը հյուսիսում՝ Սումիի շրջանում, որտեղ ուկրաինացիները զորքեր չունեն, ամեն ինչ կորոշվի։ Այս դեպքում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական գիծն այնքան կնոսրանա, որ նրա կառուցվածքը կսկսի փլուզվել»,- կանխատեսել է փորձագետը։
Ինչպես նշել է Ռիտերը, Կիևն այլևս չունի բանակը համալրելու մոբիլիզացիոն ռեսուրս, ուստի ուժերի հետագա ցրումը ուկրաինական զորքերը կհանգեցնի ամբողջական փլուզման։
