ԱՄՆ-ում արհեստական միս կվաճառվի

Հունիսի 21-ին USDA-ն լաբորատոր պայմաններում աճեցված (արհեստական) մսի վաճառքի համար թույլտվություն է տվել: Խոսքը Good Meat և Upside Foods-ի կողմից ստեղծված հավի մսի մասին է։ Սա ԱՄՆ-ում արհեստական ​​մսի վաճառքի առաջին հավանությունն է։ Good Meat-ն ու Upside Foods-ը հայտնում է, որ նման մսի պատվերներ արդեն ստացել են Վաշինգտոնի և Սան Ֆրանցիսկոյի երկու ռեստորաններից։

Բուսական մսի տարբեր տեսակներ այժմ հայտնի են՝ որպես սովորական մսի փոխարինող: Այնուամենայնիվ, շատ ընկերություններ աշխատում են մեկ այլ տարբերակի՝ կենդանական բջիջներից լաբորատորիաներում աճեցված մսի վրա: Նման բջիջները ստացվում են, օրինակ, բիոպսիայով։ Այնուհետև դրանք տեղադրվում են բիոռեակտորում և սնվում սպիտակուցների, ամինաթթուների, հանքանյութերի, շաքարի, աղի և այլ սննդանյութերի խառնուրդով՝ դրանցից միս «աճեցնելով»։

Աշխարհում ավելի քան 100 ընկերություններ նման արտադրանք են մշակում։ Ըստ Grand View Research-ի տվյալների՝ 2022 թվականին այս շուկայի ծավալը կազմել է 247 միլիոն դոլար, իսկ McKinsey-ի կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տարիներին այն կարող է զգալի աճ գրանցել և հասնել 25 միլիարդ դոլարի։

Share This