ԱՄՆ նախկին պաշտոնյայի տանից հայտնաբերվել է 40 մլն դոլարի ոսկի․ նա ձերբակալվել է

ԱՄՆ կառավարության նախկին պաշտոնյա Դեյվիդ Ռաշը ձերբակալվել է, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները Վիրջինիայի նրա տանը հայտնաբերել են ավելի քան 40 միլիոն դոլար արժողությամբ ոսկու հարյուրավոր ձուլակտորներ․ գրում է BBC-ն։

 

Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ Ռաշը վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ խնդրելով «աշխատանքային ծախսերի» համար իրեն տրամադրել այդ ձուլակտորները։

 

Անցյալ շաբաթ ներկայացված բողոքի հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել պետական միջոցների հափշտակության համար։

 

The New York Times-ի հաղորդմամբ՝ Ռաշը մինչև վերջերս բարձր պաշտոն էր զբաղեցնում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում։

 

Նախկին պաշտոնյան, որն, ըստ դատարանի փաստաթղթերի, ուներ գաղտնի տեղեկություններին հասանելիություն, մեղադրվում է նաև կառավարական աշխատանքի համար դիմելիս իր կրթության և զինվորական ծառայության մասին ստելու, ինչպես նաև կեղծ հիմքերով արձակուրդ վերցնելու և այդ ընթացքում հազարավոր դոլարների աշխատավարձ ստանալու համար։

 

Share This