ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում

Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում»։

Armenia Sputnik–ի տվյալներով՝ ինքնաթիռը ճանապարհ է ընկել Տեխասից՝ միջանկյալ վայրէջք կատարելով ԱՄՆ–ի արևելյան ափին։ Մինչ Երևան հասնելն ինքնաթիռը ևս մեկ կանգառ էլ կատարել է Եվրոպայում։

Դատելով երթուղուց՝ ինքնաթիռում եղել են մի քանի երկրներից արտաքսված քաղաքացիներ։

Share This