ԱՄՆ-ը չի զիջի Ռուսաստանին անվտանգության երաշխիքների հարցում․ Պետդեպ

Սպիտակ տունը չի պատրաստվում Ռուսաստանի առջև զիջումների գնալ անվտանգության հարցերում, քանի որ սպասում է պատասխան գործողություններ։ Միայն դա կարող է առաջընթաց երաշխավորել բանակցային գործընթացում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Այստեղ առանցքային պահ է հանդիսանում այն, որ ցանկացած քայլ, որը մենք կձեռնարկենք, չի լինի զիջում։ Դա պետք է լինի փոխադարձ հիմքի վրա, իսկ դա նշանակում է, որ ռուսները նույնպես պետք է ինչ-որ բան անեն, ինչը կօգնի բարելավել մեր անվտանգությունը, անվտանգության ոլորտում մեր դիրքորոշումը»,-ասել է նա։Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես կշարունակի բազմակողմանի խորհրդակցություններ անցկացնել դաշնակիցների և գործընկերների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի հետ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )