Ամերիկյան Փիթսբուրգ քաղաքում ավտոբուսն ընկել է փողոցում առաջացած հսկայական փոսը
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում ավտոբուսը կիսով չափ ընկել է փողոցում առաջացած հսկայական փոսում, տեղեկացնում է KDKA տեղական հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան՝ երթևեկության պիկ ժամին: Հսկայական փոսն առաջացել է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում:
Նշվում է, որ միջադեպի ժամանակ ավտոբուսում երկու մարդ է եղել: Նրանց երկուսին էլ հաջողվել է դուրս գալ: Ուղևորը թեթև վնասվածք է ստացել:
