Ամերիկյան Ալաբամա նահանգի իշխանությունները նախատեսում են հունվարի 25-ին առաջին անգամ իրականացնել մահապատիժ մաքուր ազոտի օգնությամբ

 

Ամերիկյան Ալաբամա նահանգի իշխանությունները նախատեսում են հունվարի 25-ին առաջին անգամ իրականացնել մահապատիժ մաքուր ազոտի օգնությամբ, տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։

 

Ինչպես նշել են բանտարկյալի փաստաբանները, այս մեթոդն աչքի է ընկնում դաժանությամբ։ Նրանց խոսքով՝ նահանգի իշխանություններն իրենց պաշտպանյալին օգտագործում են որպես մահապատժի նոր մեթոդի «փորձարկվող»։

Share This