Ամերիկացիները վախենում են տիեզերքում միջուկային պայթյունից. The Washington Post
The Washington Post-ը հրապարակել է նյութ՝ գրաֆիկական պատկերով, թե ինչ տեղի կունենա, եթե միջուկային ռումբը պայթի Երկրի գեոսինխրոն ուղեծրում:
Այս տարվա փետրվարին ԱՄՆ Կոնգրեսը լրջորեն մտահոգվեց ռուսական «Космос-2553» արբանյակով, որը, ըստ ամերիկյան հետախուզության, փորձարկումներ է անցկացնում, որոնք կարող են հանգեցնել ուղեծրում միջուկային ռումբի հայտնվելուն։
«Այսպիսով, ի՞նչ տեսք կունենա միջուկային պայթյունը տիեզերքում և ինչպիսի՞ն կլինի դրա հետևանքը», – հարցնում է լրատվամիջոցը։
Որպես պատասխան՝ օրինակ է բերվում 1962 թվականին արդեն կատարված պայթյունը, ընդ որում՝ ամերիկացիների կողմից։ Տիեզերքում փորձարկման ժամանակ պայթել է 1,4 մեգատոնանոց ռումբ։ Արդյունքն եղավ հզոր էլեկտրամագնիսական իմպուլսը, որն անջատեց 24 արբանյակների մեկ երրորդը, որոնք այն ժամանակ գտնվում էին ուղեծրում, ստեղծեց ճառագայթման գոտի, որը ամիսներ շարունակ պտտեց Երկրի շուրջ և վնասեց Հավայան կղզիների էլեկտրացանցը:
Այսօր Երկրի մերձավոր ուղեծրում հազարավոր արբանյակներ կան, որոնք մեզ ապահովում են մեր սովորական ժամանակակից կյանքով: Պայթյունի ալիքից վնասված և էլեկտրամագնիսական իմպուլսի պատճառով կառավարումը կորցնելով՝ արբանյակները կսկսեն բախվել միմյանց, ինչը կհանգեցնի 16000 կմ/ժ արագությամբ շարժվող տիեզերական աղբի գոտու առաջացման։ Սա տասնամյակներով հետ կնետի ծանոթ տեխնոլոգիաները՝ ինտերնետ ծառայություններից մինչև ռազմական և նախազգուշացման համակարգեր: Դա նաև տասնամյակներով անհնարին կդարձնի տիեզերական թռիչքները:
Խոսքը ընդամենը մեկ մեգատոննանոց պայթյունի մասին է: Իսկ ի՞նչ կլինի շատ ավելի հզոր պայթյունի կամ մի քանի պայթյուննների դեպքում. հիշատակված խնդիրները պետք է բազմապատկել:
Ռուս պաշտոնյաները չեն ընդունում «Космос-2553»-ի առեղծվածային արբանյակի ռազմական բնույթը, որն այնքան վախեցրել է ամերիկացիներին՝ դատարկ ուղեծրում իր հայտնվելով, որը գտնվում է Երկրի բազմաթիվ այլ արհեստական արբանյակների վերևում: Այնուամենայնիվ, «Космос-2553»-ը կարծես թե հետևում է նրանց՝ սպասելով իր ժամին մեջ։
