Ալավերդի-Ջիլիզա-Վրաստանի սահման ճանապարհի՝ Կիրանց գյուղով անցնող հատվածը ժամանակավորապես կփակվի (քարտեզ)
«Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն», – ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհը Ալավերդի-Ջիլիզա-Վրաստանի սահման ավտոճանապարհն է, որի երկարությունը 32,5 կմ է։

