Աղվեսը՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտում

Լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանը տեսախցիկով շրջել է Վայոց Ձորում։ Նա «Արփա» պահպանվող լանդշաֆտում լուսանկարել է աղվեսին։

Լուսանկարիչը նաև մի չմշակված լուսանկար է հրապարակել, ոչտեղ աղվեսը փախցնում է նրա սնունդը։

«Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը գտնվում է Վայոց ձորի մարզում: Այն զբաղեցնում է Արփա գետի ավազանի ձախափնյա մասը կազմող Վայոց ձորի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան լանջերը:

Լանդշաֆտի տեղանքն ունի հարուստ կենդանական և բուսական աշխարհ, որոնցից շատերը վտանգված են: Տեղանքում պահպանվող վայրի կենդանիներից են բեզոարյան այծերը և գորշ արջերը: Տարածքում երբեմն-երբեմն հնարավոր է հանդիպել կովկասյան ընձառյուծի:

Share This