Ահաբեկչություն նախապատրաստող գործակալական ցանց է բացահայտվել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում
Ահաբեկչություն նախապատրաստող գործակալական ցանց է բացահայտվել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում բացահայտել է ուկրաինական գործակալական ցանց, որը նախապատրաստել է ահաբեկչություններ եւ դիվերսիաներ իրականացնել թերակղզու տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳԾ Մամուլի կենտրոնը։ Ահաբեկչական գործողություններ եւ դիվերսաներ իրականացնելու նախապատրաստվող ուկրաինական գործակալական ցանցը բացահայտվել է ՌԴ Քննչական կոմիտեի հետ իրականացրած համատեղ գործողության արդյունքում։ Հայտնի է, որ բացահայտված գործակալական ցանցում ներառված անդամները հավաքագրված են եղել ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Հայտնի է, որ պետք է պայթեցվեին ռուսական էներգետիկ, ճանապարհային ենթակառուցվածքներ եւ օբյեկտներ, ահաբեկչություններ պետք է իրականացվեին Ղրիմի թերակղզու իշխանությունների նկատմամբ։
«ՌԻԱ Նովոստի»
