Ալեն Սիմոնյանը առանձնատուն չի կառուցում․ խոսնակ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հերքում է մամուլում հայտնված լուրը, ըստ որի ԱԺ նախագահը առանձնատուն է կառուցում․ ««Իրավունք» լրատվականի «Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին» վերնագրով հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում: Ջրագծի վերաբերյալ չակերտավոր շշուկները նույնպես հերյուրանք են: Հավելեմ նաև, որ շշուկներին ու այսպես կոչված շրջանառվող խոսակցություններին հղում անող թերթը, իր կողմից ձևակերպած «ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն» նախադասությամբ դարձյալ սխալվել է՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած չէ, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի դիմումը ետ վերցնելու»,-ասվում է խոսնակի հերքման տեքստում:
